tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել նախկին նախագահ Ջոն Քենեդու, նրա կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Քենեդու և քարոզիչ Մարթին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ։ Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Հրամանում ասվում է, որ Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների մասին տեղեկատվության շարունակական կոծկումը չի բխում հանրային շահերից։ Դոնալդ Թրամփը հրահանգել է նաև, որ հրամանը ստորագրելու համար օգտագործված գրիչը տրվի Ռոբերտ Քենեդու որդուն՝ առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին։
15 օրվա ընթացքում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը գլխավոր դատախազի և նախագահի օգնականի հետ միասին պետք է ներկայացնի Ջոն Քենեդու սպանության փաստաթղթերի ամբողջական հրապարակման ծրագիր, իսկ 45 օր հետո՝ Ռոբերտ Քենեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների նյութերը։
Նախագահ Ջոն Քենեդիին սպանել է Լի Հարվի Օսվալդը Դալլասում 1963 թվականին։ Ռոբերտ Քենեդիին սպանել է պաղեստինցի ահաբեկիչը 1968-ին հրապարակային քարոզարշավի ժամանակ: Մարթին Լյութեր Քինգին գնդակահարել է Ջեյմս Էրլ Ռեյը 1968 թվականին Մեմֆիսում։
comment.count (0)