azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։
«Ամենայն հավանականությամբ, իսկապես, ավելի լավ կլիներ, որ մենք, ելնելով այսօրվա իրողություններից, հանգիստ խոսեինք բոլոր այն ուղղությունների շուրջ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար: Մենք պատրաստ ենք», - ասել է Պուտինը «Ռոսիա 27» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Պուտինը Թրամփին անվանել է «ոչ միայն խելացի, այլև պրագմատիկ մարդ», ով, Կրեմլի ղեկավարի կարծիքով, պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չի ընդունի, որոնք կվնասեն ամերիկյան տնտեսությունը։
Նույն հարցազրույցում, որը հեռարձակվել է ուրբաթ օրը, Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը և Դոնալդ Թրամփը «միշտ ունեցել են բացառապես գործնական և միևնույն ժամանակ պրագմատիկ ու վստահելի հարաբերություններ»։
Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին ռուսաստանցի պաշտոնակցի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել:
comment.count (0)