Վարազդատ Հարոյանը կրկին հանդես կգա «Փյունիկ»-ում
16:36 - 24 հունվարի, 2025

Վարազդատ Հարոյանը կրկին հանդես կգա «Փյունիկ»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը կրկին հանդես կգա հայկական Պրեմիեր լիգայում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ ավագ Վարազդատ Հարոյանն իր կարիերան սկսել է հենց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: Պաշտպան հանդես է եկել նաև իրանական «Փադիդե»,  ռուսական «Ուրալ», «Տամբով», ղազախական «Աստանա», իսպանական «Կադիս», կիպրական «Անորտոսիս Ֆամագուստա», չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ» ակումբներում:

Ազգային թիմի կազմում Հարոյանն անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 4 գոլի հեղինակ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել