Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ |armsport.am|
13:20 - 11 նոյեմբերի, 2023

Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ |armsport.am|

armsport.am: Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի լեգենդներից ստացել է 5 ձայնից 2-ը, երկրպագուների քվեարկության ժամանակ Սպերցյանն առաջ է անցել ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչից։

Հոկտեմբերին Սպերցյանն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ ՌՊԼ-ի 14 խաղում նա խփել է 6 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

«Կրասնոդարը» 14-րդ տուրից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել