armenpress.am: Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորմանհիմնական փուլի նախավերջին խաղում հյուրընկալվեց Դանիայի հավաքականին:
Դանիական Ֆրեդերիկսհավն քաղաքի «Arena Nord»-ում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը հավասարապես փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտանգավոր էր Հայաստանի հավաքականի կազմակերպած գրոհները: Մեկնարկային 10 րոպեներին Դանիայի ընտրանին հստակ էր գործում պաշտպանությունում: Առաջին կեսի 14-րդ րոպեին Հայաաստանի հավաքականը կարողացավ իրացնել իր պահը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկիտա Խրոմիխը:
Երկրորդ կեսում` 23-րդ րոպեին, Գարեգին Մաշումյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Հայաստանի ընտրանին շարունակեց պահպանել նախաձեռնությունն ու երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Վլադիմիր Սանոսյանը: Դանիայի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 25-րդ րոպեին:
Դանիա-Հայաստան` 1:3:
Այս հաղթանակից հետո Հայաստանին ֆուտզալի ընտրանին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 13 միավոր: 10 միավորով երկրորդ տեղում Ղազախստանն է: Դանիան և Ալբանիան ունեն 3-ական միավոր:
Ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 12-ին` Երևանում հյուրընկալելով Ղազախաստանի հավաքականին:
comment.count (0)