Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը
13:00 - 03 փետրվարի, 2025

Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:
 
Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։
 
Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝
 
  • սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն.
     
  • շինությունները սարքավորված չեն եղել մինչև նախամուտք մտնելուց առաջ աշխատանքային համազգեստի համար կախիչներով.
     
  • արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական հագուստ-կոշիկները.
     
  • արտադրամասի սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղանը, լվացարանը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակումб шսկ կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում:
Բացի վերոնշյալ խախտումներից, նաև՝
 
  • արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, եղել են վնասված.
     
  • եփման վառարանը, օդատար համակարգը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Սահմանվել է ժամկետ նշված արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել