Գեներալ Տիրան Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշման կայացումը հետաձգել է 10 օրով
 |arm.sputniknews.ru|
19:02 - 03 փետրվարի, 2025

Գեներալ Տիրան Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշման կայացումը հետաձգել է 10 օրով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կմնա կալանքի տակ:

 
«Կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը որոշման կայացումը հետաձգել է 10 օրով: Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»,– հայտարարել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանավորվել է հունվարի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։
 
Հունվարի 28-ին հայտնի դարձավ, որ նրա գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել