Տիրան Խաչատրյան

Տիրան Խաչատրյանը Հայաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ է, 2020-2021թվականներին զբաղեցրել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։ 

2020 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։  

Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով
 |1lurer.am|

Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով |1lurer.am|

1lurer.am: Դատարանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը վերացվել է: Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք: Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նա կալանավորվել է 2025 թվականի հունվարի 5-ին։
15:46 - 18 փետրվարի, 2025
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։ «Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան։ Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավել տևող քննությանը Տիրան Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։ Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։ Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը սույն թվականի հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, և նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք։ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ` Արմեն Անդրիկյան, Վարազդատ Հարությունյան»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:23 - 28 հունվարի, 2025
Տիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունք չի եղել. փաստաբանը՝ մեղադրանքի մասին
 |azatutyun.am|

Տիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունք չի եղել. փաստաբանը՝ մեղադրանքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ բարձրաստիճան զինվորականն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է 20 թվականի հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ դրանից ընդամենը մի քանի օր անց է որոշել՝ Տիրան Խաչատրյանին պետք է Ազգային հերոսի կոչում շնորհել:«Անհասկանալի է։ Այդ գործողություններից հետո պարոն Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, և անցնում է դրանից 4.5 տարի, այդ նույն գործողությունների համար մեղադրանք են առաջադրում ու կալանավորում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։ Գեներալ-լեյտենանտի պաշտպանականը թիմը պնդում է՝ թե՛ Խաչատրյանի կալանավորումը, թե՛ նրան առաջադրված մեղադրանքը զուրկ են իրավական հիմքերից: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
16:45 - 06 հունվարի, 2025
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է․ կալանքը կկրի «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է․ կալանքը կկրի «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խումբը։ «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում», - նշված է պաշտպանական խմբի հայտարարությունում։Փաստաբանական խումբը նշում է, որ 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չի տրամադրվել։ Նշվում է, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում:Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ մեղադրանքը մասնավորապես վերաբերում է նրան, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետը 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ։«Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները», - նշված է հայտարարությունում։Հիշեցնենք, որ երեկ առավոտյան առավոտյան ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Ըստ նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքներին, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության հետ, որը նա չի ընդունում։ 
10:09 - 05 հունվարի, 2025
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների հետ

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների հետ

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության հետ, որը նա չի ընդունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը: Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության», - նշված է գրառման մեջ։
15:21 - 04 հունվարի, 2025
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց. նա չի կարող հանրապետությունից բացակայել  |news.am|

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց. նա չի կարող հանրապետությունից բացակայել |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց դատարանից։ Դատարանի այսօր՝ մարտի 4-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։ ԳՇ պետի նախկին տեղակալի փաստաբանները նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էին, որ խափանման միջոցը փոխվի, կիրառվի վարչական հսկողություն կամ տնային կալանք։ «Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել, այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը` 5 մլն ՀՀ դրամ, և բացակայելու արգելքը։ Մեղադրյալ Տիրան Խաչատրյանին անհապաղ ազատ արձակել։ Գրավի գումարը ենթակա է վճարման ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վճարումը հավաստող փաստաթուղթը եռօրյա ժամկետում պետք է ներկայացվի վարույթն իրականացնող մարմնին»,– նշեց դատավորը։ Որոշման հրապարակումից հետո դատարանում ծափեր հնչեցին։ Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, իսկ օրեր անց կալանավորվել երկու ամիս ժամկետով։ Ըստ ՆԳՆ-ի՝ տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգն ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին։ ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Կրակոցների հետևանքով տուժած անձն արդեն տուժող է ճանաչվել։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից,անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
12:40 - 04 մարտի, 2024
Բերված ապացույցները լրիվ հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբանական խումբ

Բերված ապացույցները լրիվ հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբանական խումբ

ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի և օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված  քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեղադրանքը, ինչը կհաստատվի նաև հրապարակային դատավարության ընթացքում։ Ավելին՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնականում վկայակոչվող միակ «ապացույցը», որը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ և հարցաքննվող անձի տված ցուցմունքների աղավաղմամբ, հերքվել է պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա իրականացված առերես հարցաքննության արդյունքում։ Ինչ վերաբերում է մինչ օրս Տիրան Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքին, ապա նշենք, որ առաջին դատական նիստում քննարկվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու, ինչպես նաև փոփոխելու հարցը, որի շրջանակներում պաշտպանական կողմը միջնորդելու է Տիրան Խաչատրյանին ազատել կալանքից և կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Կարծում ենք,  որ ի սկզբանե բացակայում էին Տիրան Խաչատարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, բայց մանավանդ այս փուլում այդպիսի անհրաժեշտության մասին խոսելը զուրկ կլինի որևէ տրամաբանությունից, քանի որ քրեական վարույթի ընթացքում վարույթային գործողությունների ավարտով պայմանավորված՝ վերացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչվող «վարույթի մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու» առանց այդ էլ գոյություն չունեցած հավանականությունը։ Տիրան Խաչատրանի նկատմամբ վարույթին խոչընդոտելու հիմքով կիրառված կալանքն ունեցել է բացառապես պատժիչ բնույթ՝ պայմանավորված Տիրան Խաչատրյանի անձով և նրա հրապարակային գործունեությամբ։ Երբ այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ միջադեպի մասնակից մնացած անձանցից որևէ մեկը ներկայումս կալանքի տակ չէ, էլ ավելի ակնառու է դառնում Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող խտրական մոտեցումը։ Հուսով ենք, որ թե՛ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի և թե՛ գործի ըստ էության քննությունները կիրականացվեն օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության պահանջների պահպանմամբ։ Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2021 թվականը՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում գրանցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով, Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»: Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։
12:25 - 28 փետրվարի, 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արամուս գյուղում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպից. նախաքննությունն ավարտվել է

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արամուս գյուղում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպից. նախաքննությունն ավարտվել է

2024 թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա հետևանքով մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։   Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է հետևյալը։   «2024 թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների և ծանոթների՝ 8 անձանց հետ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։   Ժամը 20-ի սահմաններում 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։   Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։   Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել են, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։   Այնուհետև, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactica տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։   Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։   Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը, ում առողջությանը պատճառվել է թեթև վնաս։   Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո, վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։   2024 թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։   2024 թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։   Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ Վերջիններից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:51 - 05 փետրվարի, 2024
Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանություններին քննադատելու համար պատժելու թաքնված շարժառիթ ունի․ պաշտպանական թիմ

Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանություններին քննադատելու համար պատժելու թաքնված շարժառիթ ունի․ պաշտպանական թիմ

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել նրան կալանավորելու որոշման առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Չնայած Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի՝ նախաքննության ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փաստերով հերքելու միջադեպի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում, և անդրադառնալու Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշմանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, քանի որ իրեն վերագրվող արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը, չի համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին և օբյեկտիվ իրականությանը։ Նախևառաջ նշենք, որ Տիրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Տիրան Խաչատրյանի զենք գործադրելը դրսևորվել է օդ կրակելով՝ առանց վեճի մասնակիցներին վնասելու որևէ մտադրության։ Ինչ վերաբերում է վեճի առիթին, ապա նշենք, որ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճը չի եղել  քաղաքական որևէ հարցի շուրջ։ Վիճաբանության հետևանքով վնասվածք ստացած անձը չի հանդիսանում վեճի մասնակից, իսկ նրա վիրավորումը պատահականության հետևանք է։ Ընդ որում՝ վնասվածք ստացած անձի մոտ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է թեթև մարմնական վնասվածք, և այդ անձը որևէ բողոք չի ներկայացրել։ Տիրան Խաչատրյանի կալանավորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնավոր կասկածից և հիմքերից։ Դատարան ներկայացված գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության մասով ամբողջովին անհիմն են, քանի որ Տիրան Խաչատրանի գործողությունները չեն հետապնդել հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք  ցուցաբերելու նպատակ, այլ Տիրան Խաչատրյանը զուտ խնդիր է ունեցել պաշտպանելու իր կյանքն ու առողջությունը։ Դատարանը որպես կալանքի կիրառման հիմք է նշել հնարավոր փախուստի կամ թաքնվելու, ինչպես նաև վարույթը խոչընդոտելու ռիսկերը, որոնք կրում են բացառապես ենթադրական բնույթ և հիմքում չունեն այդպիսի ռիկսը հիմնավորող որևէ փաստական տվյալ։ Ավելին՝ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք և 10 միլիոն ՀՀ դրամի չափով գրավ։ Ի պատասխան մեղադրանքի կողմը հայտնեց, որ թեև տնային կալանքը զսպում է փախուստի ռիկսը, սակայն չի կարող ապահովել Տիրան Խաչատրյանի կողմից վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրվելու ռիսկի զսպումը հնարավոր շփումների ու հեռախոսազանգերի պայմաններում։ Այնինչ ո՛չ միջնորդությամբ և ո՛չ էլ, հետևաբար, դատական ակտով չեն սահմանափակվել Տիրան Խաչատրյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը, ինչը ցույց է տալիս, որ կալանքի միջնորդությունը բավարարելն ու տնային կալանքի միջնորդությունը մերժելը չի բխել ընտրված խափանման միջոցի օրենսդրական նպատակներից։ Կարճ ասած՝ ինքնանպատակ է։ Կարծում ենք, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի։ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան։ Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-2021 թվականներին՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում ունեցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով (ՀՀ ազգային հերոսի կոչում), Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»։
16:19 - 24 հունվարի, 2024
Արամուսում տեղի ունեցած խուլիգանության գործով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Արամուսում տեղի ունեցած խուլիգանության գործով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վերջիններիցս մեկին (Տիրան Խաչատրյանին-խմբ․) մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ) և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։ Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է։
14:54 - 15 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Այս մասին հայտնում է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը:  Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հիշեցնենք` Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ «Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապել է Արամուս, ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվել արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը (Պաշտպանության նախարարության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, խմբ․):  Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում»,- հաղորդել էր Ոստիկանությունը:
08:55 - 15 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։  Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։ Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը (ըստ նախնական տվյալների՝ Տիրան Խաչատրյանը), շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։
15:57 - 14 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպով քրեական վարույթ է հարուցվել. ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպով քրեական վարույթ է հարուցվել. ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության եվ մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է հինգ անձ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:  «2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:  Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։ Հաշվի առնելով, որ Ոստիկանությունից ստացված հաղորդման մեջ առկա են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու հանցավոր գործողությունների հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, միջադեպին մասնակից անձանց, ինչպես նաև՝ գործադրված զենքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին գտնվել և վարույթն իրականցնող մարմնին են ներկայացվել միջադեպի առերևույթ մասնակիցներից հինգը, որոնց վերաբերյալ կայացվել է վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու որոշում։ Նախաքննությունը շարունակվում է։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:  
17:55 - 13 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է երեկ՝ հունվարի 12-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ հունվարի 11-ին Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ «Տիրան Խաչատրյանի գործով ոչ մի փոփոխություն չկա. առայժմ նա ձերբակալված է, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել, մեղադրանք դեռ չի առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել է, սակայն գործի ընթացքը ցույց կտա՝ մեղադրանք կառաջադրեն, թե ոչ, իսկ առաջադրելու դեպքում ինչ հոդված կառաջադրեն»,- նշել է փաստաբանը։ Հարությունյանը հայտնել է, որ այս գործով ևս 4 անձ է ձերբակալվել, սակայն նշել, որ չի կարող ասել, թե ովքեր են։ «Ես ընդհանրական մեկնաբանություններ կարող եմ տալ, սակայն չեմ կարող մանրամասնել։ Հասկանալով, որ հանրային հնչեղություն կա, ես ինքս պարտավորվել եմ՝եթե նորություն լինի, ես դա հրապարակային կներկայացնեմ։ Քանի որ այս ընթացքում դատավարական առումով որևէ բան չի փոխվել, դրա համար այլ մեկնաբանություններից ձեռնպահ եմ մնում։ Թող նախաքննությունն աշխատի, քննիչն աշխատի, նորմալ, օբյեկտիվ պատկերը ստանան»,- ընդգծել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ-ի՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել 47-ամյա մի տղամարդ։ Վնասվածք պատճառողը ձերբակալվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։
16:14 - 13 հունվարի, 2024