Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով
 |1lurer.am|
15:46 - 18 փետրվարի, 2025

Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով |1lurer.am|

1lurer.am: Դատարանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը վերացվել է:

Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք:

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նա կալանավորվել է 2025 թվականի հունվարի 5-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել