«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ակնկալում է Արման Բաբաջանյանից վերադարձնել ԼՀԿ համամասնական ցուցակով ստացած մանդատը
10:36 - 06 սեպտեմբերի, 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ակնկալում է Արման Բաբաջանյանից վերադարձնել ԼՀԿ համամասնական ցուցակով ստացած մանդատը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է․

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել