Պլանային ջրանջատում Արարատի մարզում փետրվարի 10-ին և 11-ին։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը
«Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան և Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշված է ընկերության հայտարարությունում։
comment.count (0)