Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին
15:55 - 10 փետրվարի, 2025

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևին ներառել է անցանկալի անձանց ցուցակում, որոնց մուտքն արգելված է երկիր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Երկրի ԱԳՆ-ն «անընդունելի է որակել Վալուևի վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին»։ 

Նա նաեւ նշել է, որ սա ՌԴ Պետդումայի պատգամավորների՝ Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Հաջիզադեն ափսոսանք է հայտնել, որ նշված պատգամավորները իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներ են։

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վալուևը, ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի, առաջարկել է փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել։

Նշենք, որ Բաքուն նոտա էր հղել ռուսական կողմին՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել