Բելգիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերը խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրեն
 |1lurer.am|
20:26 - 14 մարտի, 2025

Բելգիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերը խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրեն |1lurer.am|

1lurer.am: Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրեվոտը X-ի իր էջում հույսի աղբյուր է կոչել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հայտարարությունը:

«Տևական խաղաղությունը, որը կարևոր և շահավետ է տարածաշրջանին ու նրա սահմաններից դուրս, վերջապես հասանելի է: Հուսով եմ, որ երկու կողմը պայմանագիրը շուտափույթ կստորագրի»,- գրել է Պրեվոտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել