Մեկնարկել ութերորդ գումարման ազգային ժողովի իններորդ նստաշրջանի հերթական նիստը:
Մինչ նիստի մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։
Ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանի մանդատը տրվեց Արմինե Խերանյանին, որը երդմամբ ստանձնեց այն:
Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվելու է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- նշված է օրենքի նախագծում:
comment.count (0)