Հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է. Փաշինյանը՝ ԼՂ-ի մասով բանակցային փաստաթղթերը հրապարակելու առաջարկի մասին
 |1lurer.am|
19:21 - 12 փետրվարի, 2025

Հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է. Փաշինյանը՝ ԼՂ-ի մասով բանակցային փաստաթղթերը հրապարակելու առաջարկի մասին |1lurer.am|

1lurer.am: Այդ աշխատանքն արվում է: Ըստ էության, ես ամեն ինչը հրապարակել եմ, բայց դրա հերթն էլ կհասնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, այնուամենայնիվ, պետք է փորձաքննության ենթարկվի, հիմա գույքագրվում է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի մասով բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակելու առաջարկին:

«Կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի հատը մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է: Դուք թողել եք՝ մի դարակում դրված լինե՞ր, որ մի դարակում դրված լիներ, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս: Չկա համակարգված, մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Հիմա կհամակարգենք... Ինտրիգ մի՛ ստեղծեք դրա շուրջ: Հրապարակվելու է դա, մեկ է, ուշ թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասելու: Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ հույսեր մի՛ կապեք, որովհետև այդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է: Իզուր հույսեր մի՛ կապեք:

Ամերիկացիները հրապարակեցին, դրանից ձեզ լա՞վ էր, թե՞ վատ էր: Դրանից առաջ էլ են ամերիկացիները հրապարակել, նախկինում էլ է եղել, որ հրապարակվել է, արտահոսք էր... Դրանից ձեզ լա՞վ էր, թե՞ վատ էր: Կարող եմ ասել, որ մեր մասով ինչ հրապարակելու կա, մենք բանավոր թողարկել ենք: Ես գնացել եմ քննիչ հանձնաժողով, հանրության առաջ 4-5 ժամ պատմել եմ բոլոր հնարավոր բաները: Չնայած էլի են պատմելու բաներ մնացել, բայց մնացածն էլ կտոր-կտոր, ոնց էլ լինի այստեղ, տարբեր ասուլիսներին պատմել եմ»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել