azatutyun.am: Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, Յություբում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանը հնարավոր է զրկվի այնպիսի հրապարակային խոսքից, որն իր մեջ, քննիչների գնահատմամբ, կպարունակի անպարկեշտ արտահայտություններ, արատավոր տեղեկություններ:
Սահմանադրական դատարանի դատավորների գործունեության վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելու համար Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է ներկայացվել երեկ: Ղազարյանը մեղքը չի ընդունում, չբացակայելու ստորագրություն է տվել:
«Մեղադրանքը լրիվ անհիմն է։ Հիմնական խնդիրը կապված է ադրբեջանական սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրական դատարանում կայացրած որոշման հետ և իմ մեկնաբանություններին։ Ես հիշում եմ, որ այդ ժամանակաշրջանում, տարբեր հրապարակային ելույթներում, իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել դատարանի էդ որոշման վերաբերյալ, ընդ որում, ես մենակ չեմ եղել այդ հարցում, բայց մեղադրանք մենակ ինձ է ներկայացված», - ասաց Ղազարյանը։
Էդգար Ղազարյանին ու փաստաբաններին քննչականից պարզաբանել են, որ մեղադրանքի առիթն ամիսներ առաջ Ղազարյանի արած արտահայտություններն են:
Նա անդրադարձել էր Բարձր դատարանի որոշմանը, որտեղ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:
«Անկախ դրանից մեղադրանքում դա կլինի, թե չի լինի, կամ կա թե չկա, ես նաև ասել եմ, որ դատարանը, փաստորեն, դավաճաններ են էդ մարդիկ, պետական դավաճանություն են իրականացրել և դա շատ հիմնավոր է։ Եվ իմ ասածը փոխարենը որպես ընդունեն հաղորդում հանցագործության մասին, դավաճանության հանգամանքները քննեն, ասում են՝ «ինչ ես ասում, որ դավաճան են»։ Բա դավաճան են էդ մարդիկ», - ասաց Ղազարյանը։
Այսօրվա դռնփակ նիստից առաջ Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Բարձր դատարանի այդ որոշմանը, որը եզրահանգել էր՝ հայ ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանին վրդովեցրել էր այն, որ դատարանն իր որոշման մեծ մասում անդրադարձել է Անկախության հռչակագրին, ու, իր գնահատմամբ, Ադրբեջանին ու Թուրքիային դուր եկող տեսակետ է հայտնել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)