Գերմանիայի Կոտբուս քաղաքում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում 14․900 միավորով դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հայտարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր:
comment.count (0)