1lurer.am: Ձեր խորհրդարանն օրենք է ընդունել, որ հայտարարում է ԵՄ-Հայաստան անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, և սա արտահայտում է այն, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:
«Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, և ես պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավորություն, օրենքի գերակայություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան: Եվրոպայի խորհրդարանն արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, բայց ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերություններ է ձգտում ունենալ Հայաստանը:
Եվրոպայի միության անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի ըստ պահանջների, ըստ առաջնահերթության, ըստ չափորոշիչների: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այս ուղերձը հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ ակնկալեն, ինչ մարտահրավերներ ակնկալեն, և որ չլինեն ոչ իրատեսական ակնակալիքներ»,- ասաց նա:
comment.count (0)