Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա
19:41 - 26 փետրվարի, 2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա, Շինուհայրի առաջնային օգնության հենակետում օգնություն են ցուցաբերել թվով 16,  իսկ ճանապարհի խցանված հատվածում՝ 17 քաղաքացու։

Փրկարարների և պարեկների համատեղ օգնությամբ խցանումից դուրս է բերվել և երթևեկությունը շարունակել 105 բեռնատար: Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել