Աշտարակ համայնքին Է վերադարձվել 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ
17:40 - 11 մարտի, 2025

Աշտարակ համայնքին Է վերադարձվել 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը:

Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել