Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձի մոտ ախտորոշվել են միջին և թեթև պոլիտրավմաներ
19:32 - 11 մարտի, 2025

Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձի մոտ ախտորոշվել են միջին և թեթև պոլիտրավմաներ

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:
 
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև):
 
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։
 
Հիշեցնենք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել