Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրությունում:
comment.count (0)