Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
15:48 - 15 մարտի, 2025

Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18- ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին՝ հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ը սպասվում է անձրև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել