news.am: «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նա նշել է, որ բացատրական աշխատանքների շնորհիվ հաջողվել է հասնել նրան, որ կալանավորները դադարեցնենն հացադուլը:
Նավիկյանը հայտնել է, որ իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանին, որպեսզի իրականացվի վերջինիս դատավճիռը:
Ավելի վաղ՝ Factor TV-ին հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 5 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել։
comment.count (0)