Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել
 |azatutyun.am|
14:29 - 16 մարտի, 2025

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 51 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում շաբաթ ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով, ևս շուրջ 100 մարդ հոսպիտալացվել է։

Մարդաշատ ակումբում հրդեհը բռնկվել է DNA խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով, այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ Նրա խոսքով՝ ակումբի առաստաղն ակներևաբար եղել է դյուրավառ նյութից, այդտեղից էլ սկիզբ է առնել կրակը, և ծուխն արագ տարածվել է։

Դատախազությունը հայտարարել է, որ բոլոր պատկան ծառայությունները դեպքի վայրում են, զոհերի և տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։

Կոչանին մոտ 100 կմ է հեռու մայրաքաղաք Սկոպյեից։

Լուսանկարը՝ Օգնեն Թեոֆիլովսկի/Ռյոթերս


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել