ԵՄ անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները մեկնարկում են
 |azatutyun.am|
16:46 - 19 հուլիսի, 2022

ԵՄ անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները մեկնարկում են |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում մեկնարկում են Եվրամիության անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները։

Երկու երկրների քաղաքացիները «արժանի են» դաշինքի անդամակցության, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետեր Էդի Ռամայի ու Դիմիտրի Կովաչեվսկիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ երկու երկրների հետ բանակցությունների մեկնարկը անվանել է «խոշոր առաջընթաց», որը դրական ազդեցություն կունենա ոչ միայն իրենց, այլև արևմտյան Բալկանների և ԵՄ-ի համար:

Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2005 թվականին, Ալբանիան՝ 2014-ին։ Անդամակցության շուրջ բանակցությունները տևական ժամանակ շարունակվում են, կողմերը քննարկում են երեք տասնյակից ավելի բարեփոխումներ՝ էկոլոգիայից մինչև կոռուպցիայի դեմ պայքար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել