ԼՀԿ-ն չի մասնակցել տեսակապով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկմանը
13:39 - 29 օգոստոսի, 2019

ԼՀԿ-ն չի մասնակցել տեսակապով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկմանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARDի հետ քննարկմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARD-ի հետ քննարկման մասին: Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել ELARD ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։

Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել ELARD-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունն ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։

Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնկացությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել