Խաչատրյանի մեղադրանքներից մեկը ՊԵԿ ծառայողների՝ չաշխատելով վարձատրվելուն է վերաբերվում |aysor.am|
05:27 - 28 օգոստոսի, 2019

Խաչատրյանի մեղադրանքներից մեկը ՊԵԿ ծառայողների՝ չաշխատելով վարձատրվելուն է վերաբերվում |aysor.am|

Խուզարկության ընթացքում գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին փնտրում, ոչինչ չկար: Գումար ևս չկար, առգրավել են օրինական զենքեր: Չնայած կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, սակայն դրա անհրաժեշտությունը չկար, քիչ առաջ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանն անձամբ առավոտից մասնակցում էր խուզարկությանը և ինքն է ներկայացել ԱԱԾ:

«Նրան ենթարկելու կամ ձերբակալելու հիմքեր չկան: Իմ պաշտպանյալին վերագարվում է մեղադրանք՝ 2010, 2012 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնում թույլ տված ենթադրյալ արարքի համար: Ըստ մեղադրանքի, ՊԵԿ ինչ-որ աշխատակցիներ աշխատավարձ են ստացել և չեն ներկայացնել աշխատանքի, թե ինչքանով կապ ունի Գագիկ Խաչատրյանն, անհասկանալի է: Գագիկ Խաչատրյանը իրավապահների կանչով, կիսատ թողնելով բուժումը, վերադարձել է ՀՀ՝ տեղյակ լինելով, որ քրեական գործ է հարուցվել իր դեմ», - մանրմասնեց նա:

Գագիկ Խաչատրյանի դեմ, ինչպես ասաց փաստաբանը մեկ այլ քրգործով խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին.

«Մարդը 6 ամիս է ստորագրություն է տվել և փախուստի ոչ մի փորձ չի արել: Ձերբակալման իրավաչափ նպատակ ես չեմ տեսնում և պատրաստում եմ բողոքարկել»:

Փաստաբանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը ցուցմունք է տվել, բովանդակությանն այս պահին չի կարող անդրադառնալ։

«Հուսով եմ, որ այս ընթացում նախաքննական մարմինը որոշակի գործողություններ կատարելուց հետո կհամոզվի, որ այն փաստերը, որոնք մեղսագրվում են Գագիկ Խաչատրյանին, առակ են, թե ոչ», - ասաց Երեմ Սարգսյանը՝ավելացնելով, որ բացի Գագիկ Խաչատրյանից, ձերբակալվել է նաև մեկ այլ անձ՝ Կարեն Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել