news.am: Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի: Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«[Վրաստանի] տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն, և այս համբերությունը առաջնորդի մեր քաղաքականությունը: Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, բայց համբերությամբ և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Կոբախիձեն։
comment.count (0)