armenpress.am: ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Թեհրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև վերահսկողությունը սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իրանցիների հետ բանակցությունները կկենտրոնանան, ընդհանուր առմամբ, երկու հիմնական կետերի շուրջ։ Նախ, դա (ուրանի) հարստացումն է: Նրանց անհրաժեշտ չէ հարստացում 3,67 տոկոսից բարձր», - ասել է պաշտոնյան:
Ուիթքոֆը նշել է, որ որոշ դեպքերում իրանցիները հասել են «60 տոկոս հարստացման, որոշ դեպքերում՝ 20 տոկոս»։
«Նման բան չի կարելի։ Եվ կարիք չկա ունենալու, ինչպես նրանք են պնդում, խաղաղ միջուկային ծրագիր, երբ հարստացումը գերազանցում է 3,67 տոկոսը։ Այսպիսով, հիմնականում անդրադառնալու ենք հարստացման ծրագրի ստուգմանը և, վերջապես, սպառազինությունների ստուգմանը։ Դա ներառում է հրթիռները, այն հրթիռների տեսակները, որոնց պաշարները նրանք ունեն», - ասել է Թրամփի բանագնացը:
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է ստեղծված իրավիճակը լուծել «դիվանագիտորեն և երկխոսության միջոցով»։ Ուիթքոֆն ապրիլի 12-ին ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն անվանել է «դրական և կառուցողական»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)