«Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին ընթացք է տրվել. ՍԱՏՄ |factor.am|
14:19 - 23 ապրիլի, 2025

«Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին ընթացք է տրվել. ՍԱՏՄ |factor.am|

factor.am: style="text-align: justify;">ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի իրացման ցանցերում` ընթացք տալով «Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցերում, և, ամենայն հավանականությամբ, հետագծելիությամբ, ներկրողի մոտ»,- փոխանցեց ՍԱՏՄ ներկայացուցիչը: 

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի էջում ահազանգել էր, որ  «Պանգասիուս»-ը կրկին հայտնվել է հայկական շուկայում և վաճառվում է բավականին մատչելի գնով: Նա գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել: Հարություն Մնացականյանը նաև գրել է, որ այս ձկնատեսակը հիմնականում բուծում են հարավարևելյան Ասիայում՝ Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով: Գյուղատնտեսը նշել է, որ «Պանգասիուս» ձկնատեսակի ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Ըստ նրա՝ 2012 թվականից մեր երկրում  «Պանգասիուս» ձկնատեսակի ներկրման սահմանափակում է եղել: 

«Քանի որ 10 տարուց ավելի անցել է, պատմեմ` ինչպես է կանխվել ներկրումը: Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության, որից հետո տնտեսվարողը ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել»,- սոցիալական ցանցի իր էջում նշել է գյուղատնտեսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել