Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում |armenpress.am|
20:13 - 28 ապրիլի, 2025

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Էստոնիան պատրաստ են խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

Քրիստեն Միխալը նշեց, որ Էստոնիան պատրաստ է իր փորձով կիսվել հատկապես թվայնացման ոլորտում։

«Պարոն Նիկոլ Փաշինյան, ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ և ձեր պատվիրակությանը Տալլինում։ Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է, և ես դա ողջունում եմ։ Տարբեր ոլորտներում առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև առավել հստակ առաջնահերթությունների սահմանումը մեզ հեռուն կտանեն»,- ասաց Էստոնիայի վարչապետը։

Նա նշեց, որ Էստոնիան լուրջ հաջողություններ է գրանցել թվայնացման ոլորտում։ Մասնավորապես, նախորդ տարի դեկտեմբերին Էստոնիան հասել է մի կետի, որ հանրային բոլոր ծառայությունները թվայնացվել են։ Քրիստեն Միխալն ընդգծեց, որ պատրաստակամ են Հայաստանի հետ կիսվել այդ ուղղությամբ ունեցած իրենց փորձով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել