Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել |factor.am|
10:04 - 30 ապրիլի, 2025

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել |factor.am|

factor.am: Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար՝ քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել»,- հայտնում են Դատախազությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել