Տրանսպորտային միջոցների առուվաճառքը կավտոմատացվի․ նախարար
 |civilnet.am|
12:46 - 08 մայիսի, 2025

Տրանսպորտային միջոցների առուվաճառքը կավտոմատացվի․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Տրանսպորտային միջոցների առուվաճառքը և սեփականության փոխանցումը սեպտեմբերի 1-ից Հայաստանում կավտոմատացվի։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նոր նախաձեռնություն, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցների առուվաճառքի, նվիրատվության և սեփականության իրավունքի փոխանցման գործընթացներն ամբողջությամբ կավտոմատացվի։ Այս մասին այսօր հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության նիստի ժամանակ։

«Տրանսպորտային միջոցի առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման և սեփականության իրավունքի փոփոխության գործընթացները, եթե նախկինում պետք է արվեր մի քանի անգամ, ընդհուպ մինչև հաշվառման ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով անցկացնել պրոցեսը», – ասել է նախարարը՝ ընդգծելով համակարգի մատչելիությունն ու արդյունավետությունը։

Սարգսյանի խոսքով՝ նոր հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին առցանց եղանակով կազմել և ստորագրել պայմանագրերը։ Վաճառողն ընտրում է վաճառվող տրանսպորտային միջոցը, մուտքագրում առաջարկվող գինը, որից հետո համակարգն ավտոմատ կերպով ստուգում է մեքենայի իրավական կարգավիճակը՝ պարզելու համար, արդյոք այն հետախուզման մեջ է, թե ունի համասեփականատերեր։

Շարունակությունը՝ civilnet.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել