Ներքին գործերի նախարարություն

2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքով Հայաստանում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն։ 

Նախարարությունը ներառում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։

ՆԳ նախարարի պաշտոնը այժմ զբաղեցնում է Արփինե Սարգսյանը։ 

Նորաստեղծ նախարարության առաջին ղեկավարը եղել է Վահե Ղազարյանը։

 

Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով․ ՆԳՆ նախարար

Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով․ ՆԳՆ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքն գործերի նախարարության տարածած հայտարարությունից։ «Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես Ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։ Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։ Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։ Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։ Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։ Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով», - նշված է հայտարարությունում։
17:26 - 21 հունիսի, 2025
Կուտակումներից խուսափելու համար նույնականացման քարտերի տպիչ երկու սարք է գործարկվել

Կուտակումներից խուսափելու համար նույնականացման քարտերի տպիչ երկու սարք է գործարկվել

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ «Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։Հերթագրման համակարգում սպասում է 52 160 քաղաքացի, որից 40 645-ը՝ Երևանում: 2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 000 անձ։ Սա երկուսուկես անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից։ Ստացվում է՝ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ «Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք մեզ թույլ կտային թողունակությունը ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության և կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, քանի որ ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի և բարձրացնել թողունակությունը»,-նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի։ Կարող ենք արձանագրել, որ կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է։ ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչություն պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ծառայության տեխնիկական պատասխանատուները ուսումնասիրել են հերթագրումների օնլայն հարթակը և հայտնաբերել նույնականացման քարտի ստացման հերթագրում այն դեպքում, երբ տվյալ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։ «Հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել հերթագրումը, եթե չեն կորցրել վավեր նույնականացման քարտը։ Պետք է արձանագրել նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կան նույնականացման քարտեր, որոնք թողարկվել են, բայց շարունակում են մնալ ստորաբաժանումներում»,- նշում է Աննա Մակարյանը։
11:10 - 20 հունիսի, 2025
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց. «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»:  «Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:  Նշենք՝ այսօր News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սամվել Կարապետյանի եղբայրը հայտնեց՝ Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին Կարեն Կարապետյանն ասաց լրագրողների հետ զրույցում, որոնք հավաքվել են Կարապետյանների առանձնատան դիմաց։  
18:45 - 17 հունիսի, 2025
ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք:Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Մասնավորապես՝ փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք։ Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև 21։40-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացել է կարկուտ, վնասվել են 4 տրանպորտային միջոց», - նշված է գրառման մեջ։
13:52 - 15 հունիսի, 2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը: Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նախարար Սարգսյանը շեշտել Հայաստանի գործադրած ջանքերը նաև բնակչության պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում: Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:
22:03 - 13 հունիսի, 2025
Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին:Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ ընդգծել է, որ Բելգիայի Թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում: Արփինե Սարգսյանը ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը: Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման և ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Աննելին Վան Բոսսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների (e-gate համակարգ և այլն) ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում: Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
18:29 - 12 հունիսի, 2025
Անչափաս տղաներից մեկը դանակով մյուսին հարվածել է կենցաղային հարցերի շուրջ միջադեպով պայմանավորված․ ՆԳՆ
 |factor.am|

Անչափաս տղաներից մեկը դանակով մյուսին հարվածել է կենցաղային հարցերի շուրջ միջադեպով պայմանավորված․ ՆԳՆ |factor.am|

factor.am: Երևանի Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցի հետնամասում հունիսի 11-ին երկու անչափահաս տղաների միջև կենցաղային բնույթի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարված է հասցրել մյուսին։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։ Նա մանրամասնեց, որ տուժած 15-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ ՔԿ մամուլի խոսնսկ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրեց, որ դեպքի առիթով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ այն է՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելը նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Նշանակվել է դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննություն:  
12:50 - 12 հունիսի, 2025
Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ

Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ ներքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն: Միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։ Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։Որոնողափրկարարական միջոցառումները ինտենսիվորեն շարունակվում են։ Հիշեցնենք՝ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։  Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 11 անձ հոսպիտալացվել է:
15:00 - 11 հունիսի, 2025
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։  Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։ Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։
17:42 - 10 հունիսի, 2025
Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր ենթակայությամբ ծառայող՝ օպերատիվ կառավարման կենտրոնի  ավագ տեսուչը 2022 թվականի ապրիլի 8-ից 2023 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում չի ներկայացել ծառայության վայր և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս՝ ծառայության վայր մուտք գործելն ապահովելու կամ նրա՝ ծառայության չներկայանալու փաստն արձանագրելու և այդ մասին վերադասության կարգով զեկուցելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տեսուչի կողմից հիշյալ ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 3.673.510 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Պետությանը պատճառված 3․673․510 ՀՀ դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է մեղադրյալի կողմից։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:33 - 10 հունիսի, 2025
ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը Արմաշ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետ որևէ աղերս չունի. ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը Արմաշ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետ որևէ աղերս չունի. ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար

Արարատի մարզի Արմաշ գյուղում հունիսի 8-ին տեղի ունեցած ավտովթարին ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մասնակցության մասին տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Հունիսի 8-ի ժամը 19:10-ին ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։  Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում' պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը։
22:39 - 08 հունիսի, 2025
Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը.հայտնում են ՆԳՆ-ից։Փաստաթուղթը ներառում է երեք ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։ Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում, անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում, դատապարտյալների և ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում, զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում, թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում և սոցիալական վերաինտեգրում և այլն: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ռազմավարական ծրագիրն անդրադառնում է թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը: Ըստ նախարարի՝ առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից: «Հայաստանի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից: Եվ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման և արտադրության շղթների վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն: Եվ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով․ 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: Բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել: Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ: Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում։ Մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»,- նշել է նախարար Սարգսյանը: ՆԳ նախարարը նշել է նաև, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում երբ 2023-ը համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին: «Եթե համադրենք 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով ապօրինի շրջանառությունից դուրս բերել 173 կգ թմրամիջոց՝ կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման պրոցեսը»,- փաստել է նախարար Սարգսյանը: Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր և առաջնահերթ ուղղված լինի ներմուծմանը և արտադրությանը: Վարչապետն ընդգծել է, որ ռազմավարական մոտեցումը պետք է արդյունքները շոշափելի դարձնելու հնարավորություն տա, չնայած այս պահին ևս տեսանելի է, մասնավորապես՝ ներմուծվող մեծ խմբաքանակների բացահայտման տեսքով։ Նշենք նաև, որ ռազմավարությունը անցել է հանրային քննարկումների ծավալուն ու ներառական փուլ և լրամշակվել է քաղաքացիական հասարակության գործընկերների ու շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում։
19:02 - 05 հունիսի, 2025
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։ «Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 4-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ֆինանսների նախարարի խոսքով ՆԳՆ-ը հաշվետու տարում իրականացրել է 3 ծրագիր,  23 միջոցառում: ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը, նշել է, որ 2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են գերատեսչության ձեւավորման աշխատանքները: Անձնակազմի նշանակումներն իրականացվել են օրենսդրական կանոնների պահպանմամբ: Նախարարի գնահատմամբ՝ նախարարությունը հաշվետու տարում ունի բավականին բարձր կատարողական: Նա տեղեկացրել է նաեւ, որ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի լավարկում կա: Արփինե Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականին 2023-ի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, վիրավորների թիվը՝ 421-ով: 2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թ. համեմատ ավելի է 202 կգ-ով: Նախախարի խոսքով Կառավարության նիստում օրակարգային հարց է լինելու թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նոր նախագիծը: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության համակարգ աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 78 անձ, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ: Ըստ նրա՝ աշխատանքի ընդունման գործընթացն ակտիվորեն շարունակվում է, հայտերն անընդհատ ստացվում են: «Բնականաբար, ոստիկանության համակարգ մուտք գործելը միայն համապատասխան խողովակներով անցնելու պարագայում կարող է լինել: Մենք այս առումով բավականին լավ իրավիճակ ունենք: Մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են եւ համապատասխան ստուգողական փուլեր հաղթահարելու պարագայում անցնում են աշխատանքի ՆԳՆ համակարգում»,-ասել է նախարարը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը: Նա նշել է, որ դա եղել է կադրային փոփոխության արդյունք, ինչը նախարարությունում բնականոն գործընթաց է: «Կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաեւ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակում է: Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,- ընդգծել է նախարարը, ապա ավելացրել, որ պետք չէ փնտրել ինտրիգներ ու միջանձնային տարբեր հարցեր: Համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածներին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:32 - 04 հունիսի, 2025