Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում. ՆԳՆ
11:33 - 06 մայիսի, 2025

Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Իրազեկում․ նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Հարգելի’ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card):

Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։

Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում»։

Հիշեցնում ենք․ էլ. կրիչով (չիպով) քարտերի Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոդերը մոռանալու կամ կորցնելու դեպքում քարտը վերաթողարկելու կարիք չկա։

Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել