factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր առավոտյան ձերբակալել է ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի 9 ոստիկանի։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա Ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Հակոկռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։
comment.count (0)