Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքացուն ոստիկանների կողմից բռնության ենթարկելու դեպքին
«Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նրան տրամադրված տեսանյութ ու լուսանկարներ, որոնք, պաշտպանի խոսքով, փաստում են Արմավիրի ոստիկանության կողմից քաղաքացու նկատմամբ կիրառված բռնության մասին։
comment.count (0)