Նարեկ Սարգսյան

«Չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին»․ ՆԳՆ-ն անդրադարձել է Արմավիրի ոստիկանների՝ քաղաքացուն բռնnւթյան ենթարկելու դեպքին

«Չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին»․ ՆԳՆ-ն անդրադարձել է Արմավիրի ոստիկանների՝ քաղաքացուն բռնnւթյան ենթարկելու դեպքին

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքացուն ոստիկանների կողմից բռնության ենթարկելու դեպքին «Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- նշել է նա:Հիշեցնենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նրան տրամադրված տեսանյութ ու լուսանկարներ, որոնք, պաշտպանի խոսքով, փաստում են Արմավիրի ոստիկանության կողմից քաղաքացու նկատմամբ կիրառված բռնության մասին։
13:22 - 01 մայիսի, 2025
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ

Ոստիկանները ձերբակալել են Վեդու մանկապարտեզի 45-ամյա աշխատակցին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից․«Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին», - նշված է գրառման մեջ։Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։ 
18:51 - 26 հուլիսի, 2024
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ պատիժ թողնել կրելու 3,6 տարի 26 օր ժամկետով ազատազրկումը: Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար: Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։  Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը  քննել արագացված կարգով: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:29 - 16 հունիսի, 2021
Դատարանը Նարեկ Սարգսյանի գործով անցել է դատական քննության արագացված կարգի |hetq.am|

Դատարանը Նարեկ Սարգսյանի գործով անցել է դատական քննության արագացված կարգի |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, երեկ՝ հունիսի 10-ին, որոշել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով արագացված դատաքննության անցնել։ Այս մասին ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, այսինքն՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու մեջ։ Փետրվար ամսին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Սարգսյանին վերագրվող առևանգման դրվագով անցնող տուժող Արամ Կարապետյանն առարկել է դատական քննության արագացված կարգին, սակայն պատճառների մասին չի խոսել, ասել է, թե դրանց մասին կխոսի փաստաբանը։ Տուժող Կարապետյանը, սակայն հետագայում նշանակված դատական նիստերին չի ներկայացել՝ ծանուցված լինելով։ Պիվազյանի խոսքով՝ նման պայմաններում դատարանն արձանագրել է, որ տուժողը չարամտորեն է օգտվում իր իրավունքից, մոտ երեք ամիս ժամանակ է ունեցել՝ դիրքորոշումը ներկայացնելու համար, ինչը չի արել, և որ վերջինիս առարկությունը՝ դատական քննության արագացված կարգի դեմ հիմնավորված չէ: Դատարանը որոշել է անցել արագացված դատաքննության։ Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու դեպքում քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:45 - 11 հունիսի, 2021