Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
 |azatutyun.am|
11:20 - 03 մայիսի, 2025

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա մեկ զոհ:

Հաղորդվում է ութ վիրավորի մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է:

«Այս պահին հարձակման կամ կանխամտածված արարքի նշաններ չկան», - հայտնել են ոստիկանությունից:

Միջադեպը տեղի է ունեցել Օլգաեկի շրջանում, դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են եղել։ Մետրոյի կայարանում երթևեկությունը դադարեցվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել