Հարություն Հովհաննիսյանը դարձավ ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
09:04 - 05 մայիսի, 2025

Հարություն Հովհաննիսյանը դարձավ ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հարություն Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիամ։

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտենում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներն ավարտում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում մեկ մոտեցում կատարեց` բարձրացնելով 95 կգ: Հաջորդ երկու մոտեցումներից Պողոսյանը հրաժարվեց ծնկի ուժեղ ցավերի պատճառով:

Հրում վարժությունում Էմման բարձրացրեց 120 կգ ու կրկին վնասվածքի պատճառով չկատարեց մյուս մոտեցումները:

Երկամարտի 215 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում 4-րդն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել