1lurer.am: Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջ ներկայացրել էր պաշտոնից ազատման դիմում։ Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։
comment.count (0)