armenpress.am: Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ, իսկ իր գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լքում է իշխող կոալիցիաները։
Ռումինիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են դեկտեմբերի 1-ին։ Իշխող կոալիցիա են կազմել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ազգային-լիբերալ կուսակցությունը, Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական միությունը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
Կոալիցիան նախագահի պաշտոնի համար առաջադրել է սենատի նախկին նախագահ Կրին Անտոնեսկուին, որը մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երրորդ տեղը։
«Դեկտեմբերին ստեղծվեց կոալիցիա երկու նպատակով՝ որպեսզի մենք ունենանք կայուն կառավարություն՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող, և կոալիցիան ունենա թեկնածու, որը կդառնա նախագահ։
Երկուսից մեկը չստացվեց, ինչը նշանակում է, որ կոալիցիան իր ներկայիս կազմով ոչ լեգիտիմ է։ Իմ կուսակից գործընկերներին առաջարկեցի դուրս գալ կոալիցիայից, ինչը կհանգեցնի իմ հրաժարականին վարչապետի պաշտոնից, ինչը ես կանեմ ձեզ հետ (լրագրողներ - խմբ.) հանդիպելուց հետո», - ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդի նիստից հետո նշել է Չոլակուն։
comment.count (0)