Ռումինիա

Ռումինիայում վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել ջրհեղեղի պատճառով
 |azatutyun.am|

Ռումինիայում վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել ջրհեղեղի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Ռումինիայի իշխանությունները երկու արևելյան շրջաններում հայտարարել են ջրհեղեղի վտանգի ամենաբարձր մակարդակ և տարհանելու հորդոր են արել։ Երկրի մյուս հատվածներում ուժեղացվել է զգոնությունը սեպտեմբերի 29-ին հորդառատ անձրևների և քամիների մոտենալուն զուգընթաց: Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ռիսկերն աճել են արգելափակված ջրային ուղիների և այս ամսվա սկզբին տեղի ունեցած ջրհեղեղների այլ վնասների պատճառով: Հիդրոլոգիայի և ջրային տնտեսության ազգային ինստիտուտի նախազգուշացումները կգործեն մինչև հոկտեմբերի 1-ի առավոտ։ Կարգադրվել է ռիսկային գոտիներից դուրս գտնվող դպրոցներին և այլ շենքերին պատրաստ լինել տարհանվածներին ընդունելու համար: «Իրավիճակն ավելի վատ է, քան նախորդ անգամ», - ասել է Գալաթի շրջանի խորհրդի նախագահ Կոստել Ֆոտեան: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ամենաառատ տեղումները սպասվում են այսօր՝ սեպտեմբերի 29-ին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարը՝ Դանիել Միհայլեսկու/AFP
17:50 - 29 սեպտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները

Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։   Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:   Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը: Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը մեր երկրի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում:   Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
22:59 - 25 սեպտեմբերի, 2024
Ջրհեղեղ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ
 |azatutyun.am|

Ջրհեղեղ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ |azatutyun.am|

azatutyun.am: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները: Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն ուժեղացրել են միջոցառումները Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի ցածրադիր վայրերում: Լեհաստանում ջրամբարի վարարման հետ կապված կրիտիկական իրավիճակի պատճառով տարհանվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մեժիգորզե գյուղի բնակիչները։ Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։Լուսանկարում՝ Չեխիայի Լիպովա-Լազնե գյուղում Ստարիկ գետի վարարման տեսարանն է՝ տեղացած հորդառատ անձրևից հետո/EPA-EFE
17:38 - 15 սեպտեմբերի, 2024
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ
 |factor.am|

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ |factor.am|

factor.am: Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար՝ «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի իրականացման նկատակով։ Այս մասին  հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ «Կանաչ էներգետիկ միջանցք» համատեղ ձեռնարկության ստեղծման բաժնետերերի համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի համակարգերի օպերատորները՝ Azerenergy, Georgia State Electric System, Transelectrica և MVM: «Համատեղ ձեռնարկությանը և աշխատանքային խմբին հանձնարարված է արագացնել համատեղ գործընթացները խորհրդատվական ընկերության հետ՝ սահմանված ժամկետում ավարտելու ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, նախապատրաստելու համատեղ ձեռնարկության գործողությունների պլանը մինչև նախարարների հաջորդ հանդիպումը, ինչպես նաև սկսել խորհրդակցությունները նախագծի բիզնես մոդելների հետ կապված։ «Կանաչ էներգետիկ միջանցք»-ը կֆինանսավորի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և պատասխանատու կլինի դրա պատրաստման ու իրականացման մոնիթորինգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:55 - 03 սեպտեմբերի, 2024
Հայաստանն աշխատում է Սևծովյան էլեկտրական մալուխին միանալու ուղղությամբ. մանրամասներ |armeniasputnik.am|

Հայաստանն աշխատում է Սևծովյան էլեկտրական մալուխին միանալու ուղղությամբ. մանրամասներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Հայաստանն աշխատանք է տանում Սև ծովի հատակով «Վրաստան–Ռումինիա» էլեկտրական մալուխի անցկացման նախագծին միանալու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ավելի վաղ` 2024 թվականի հունվարին, Թբիլիսիում նախագծին միանալու պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանի այն ժամանակվա նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական կողմը մեծ հետաքրքրություն է դրսևորում Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծի նկատմամբ։ Վարչապետի դիրքորոշումը հաստատեցին նաև գերատեսչությունում։ «Կարևորելով էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը` հայկական կողմը հետաքրքրություն է արտահայտել միանալ Վրաստան–Ռումինիա Անդրսևծովյան էլեկտրական մալուխի կառուցման ծրագրին», – ասվում է պատասխանում։ Այդ համատեքստում Հայաստանը տարբեր մակարդակներում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Վրաստանի հետ։ Միաժամանակ Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք տեխնիկական առումով կմեծացնեն նախագծին մասնակցություն ունենալու հնարավորությունները։ Նախարարությունում նշել են նաև, որ համագործակցության ձևաչափն ու պայմանները կքննարկվեն մասնակից երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Հայաստանում ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան խթանում է միջսահմանային առևտուրը Վրաստանի հետ, իսկ երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկայի բնագավառում ծավալվող փոխգործակցությունը հնարավորություն կտա կանաչ էներգիա արտահանել դեպի երրորդ երկրներ Վրաստանի միջոցով։ «Էներգետիկ անվտանգության, ինչպես նաև սպառողների հուսալի և անխափան էներգամատակարարման ապահովման համար շարունակվում են իրականացվել աշխատանքներ վերականգնվող էներգետիկ նոր հզորությունների ստեղծման, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման, վերազինման և արդիականացման ուղղությամբ», – պարզաբանել են գերատեսչությունում։    
16:22 - 10 փետրվարի, 2024
ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

Հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ռումինիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման վերընթաց դինամիկան հետայսու ևս կպահպանվի՝ ներգրավելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ֊ԵՄ հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին։
23:02 - 24 հունվարի, 2024
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 19-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
17:46 - 19 հունվարի, 2024
Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է կիբեռհանցագործության դեմ պայքարին նվիրված կոնֆերանսին

Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է կիբեռհանցագործության դեմ պայքարին նվիրված կոնֆերանսին

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեկտեմբերի 13-15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Կիբեռհանցագործության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովին: Միջոցառման շրջանակում ՀՀ պատվիրակությունն այսօր մասնակցել է նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող CyberEast նախագծի փակման միջոցառմանը: Համաժողովի միջոցառումներից է Կիբեռհանցագործության ռազմավարությունների վերաբերյալ տարածաշրջանային բարձրաստիճան հանդիպումը՝ նվիրված Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթություններին: Միջոցառման ընթացքում ստորագրվելու է կիբեռհանցագործությունների դեմ պայքարում ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ երկրորդ հռչակագիրը:
15:37 - 14 դեկտեմբերի, 2023
Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայման ապահովման գործում. Փաշինյան

Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայման ապահովման գործում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Յոն-Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ռումինիայի ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ արձանագրելով հայ-ռումինական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կնպաստենք հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը և ակտիվ երկխոսության խորացմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման և գործունեության ապահովման գործում: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Ռումինիայի տրամադրած հումանիտար աջակցության համար։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
11:34 - 01 դեկտեմբերի, 2023
Դեսպան Մինասյանը Բուխարեստում կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները

Դեսպան Մինասյանը Բուխարեստում կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը նոյեմբերի 22-ին Բուխարեստում մասնակցել է Սև ծովի հարցերով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Այդ մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: «Իր ելույթում դեսպան Մինասյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը հանգեցրել է լուրջ մարդասիրական ճգնաժամի, որի հաղթահարման գործում առանձնացվել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների, այդ թվում նաև Ռումինիայի` Հայաստանին տրամադրած մարդասիրական աջակցության դերը։ Դեսպան Մինասյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությունն, ինչը հնարավոր կլինի միայն միջազգային հաստատակամ ներգրավվածության և երաշխիքների տրամադրման պարագայում։ Միաժամանակ, շեշտվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործում հայկական կողմի վճռականությունն` այս համատեքստում կարևորելով Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներդրած ջանքերը։ Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները` հիմնված տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների վերաբացման և տարածաշրջանի երկրների ինքնիշխանության լիակատար պահպանման սկզբունքների վրա։ Կարևորվել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընդլայնման վերաբերյալ որոշման իրագործումը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին ԵՄ շարունակական աջակցության ապահովումը, ինչպես նաև ՀՀ֊ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի առաջմղումը։ Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ԵՄ հանձնաժողովից, ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունից, Հայաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Մոլդովայից և Ուկրաինայից»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
16:18 - 23 նոյեմբերի, 2023
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով |1lurer.am|

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիկա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարներ են բացվում: Կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև համագործակցության չօգտագործված հնարավորություններ կբացի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է Բայրամովը:  «Հույս ունեմ, որ Հայաստանն այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնի»,- ասել է Բայրամովը։
18:21 - 06 նոյեմբերի, 2023
Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
 |factor.am|

Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին |factor.am|

factor.am: Ռումինիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ Ռումինիան հանդես է գալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա։ «Ռումինիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Մենք հանդես ենք գալիս այս հարցի լուծման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգմամբ: Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի Ռումինիայի համար»,- ասել է Օդոբեսկուն։ Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-ից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Միաժամանակ, հավելենք, որ Շառլ Միշել միջնորդությամբ հանդիպումներից հրաժարվում է հենց Բաքուն։
17:33 - 06 նոյեմբերի, 2023