Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները
10:42 - 12 ապրիլի, 2025

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։

Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները և մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ նոր՝ առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի ու հեռանկարների շուրջ։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի ու ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետևաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև դրա՝ լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությանը։ 

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել