Ռումինիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում հաղթել է Ջորջե Սիմիոնը |tert.am|
11:13 - 05 մայիսի, 2025

Ռումինիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում հաղթել է Ջորջե Սիմիոնը |tert.am|

tert.am: Ռումինիայում մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնը՝ հավաքելով ձայների 41 տոկոսը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմիոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը և աջ կենտրոնամետ «Ռումինիայի փրկության միության» հիմնադիր Նիկուսոր Դենը, որն առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։

Առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրել է Կրին Անտոնեսկուն, ում աջակցում է «Ռումինիա, առաջ» ձախ կենտրոնամետ դաշինքը, ով ստացել է ձայների 20%-ը։

Այս տվյալները հրապարակել է Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո։ Ընտրությունների հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների 50%-ից ավելին։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 53 տոկոս։ Դրանց մասնակցել է գրեթե 10 միլիոն ընտրող, որոնցից մոտ մեկ միլիոնը քվեարկել է արտերկրում։

Ռումինիայում կրկնակի նախագահական ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ չեղյալ են հայտարարվել 2024 թվականի աշնանը կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Հետո անսպասելիորեն հաղթեց Կալին Ժորժեսկուն՝ հավաքելով ձայների 23%-ը։

Լուսանկարի աղբյուրը՝ Reuters


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել