ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուն Արմենուհի Հարությունյանն է
10:20 - 06 մայիսի, 2025

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուն Արմենուհի Հարությունյանն է

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 4-օրյա նստաշրջանը։ 

Խորհրդարանն այսօր քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջարկել Արմենուհի Հարությունյանին։ 

ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրականը։ Թեկնածուն սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարանi Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, իրավագիտության մագիստրոս է, սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, դատավարական իրավունքի ամբիոնում։

1999-2001թթ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, ապա սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, 2003-24թթ․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, 2025-ի փետրվարից ապրիլ եղել է «Սոֆտ Կոնստրակտ» ՓԲԸ ընկերությունների խմբի իրավաբանական տնօրենը։ 2022-24թթ․ Հարությունյանը եղել է Արդարադատության փոխնախարար։

Ամուսնացած է, ունի երկու որդի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել