Կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները․ Գառնիկ Դանիելյան
14:37 - 19 հունիսի, 2025

Կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոտրել են իր անձնական մեքենայի դիմապակին և հայելիները՝ կից լուսանկարներ հրապարակելով։

«Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,- գրել է ԱԺ պատգամավորը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել