ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
 |1lurer.am|
18:18 - 06 մայիսի, 2025

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է |1lurer.am|

1lurer.am: ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել էր: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել էր ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջ ներկայացրել էր պաշտոնից ազատման դիմում։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել