azatutyun.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում, հաղորդում են սերբական լրատվամիջոցները։ Նախագահական ինքնաթիռը արտակարգ վայրէջքի է գնացել Ռուսաստանի օդային տարածքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։
Մինչ այդ հաղորդվել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի գլխավոր օդանավակայանները երրորդ օրն է՝ չեղրակում կամ հետաձգում են չվերթները։
comment.count (0)